«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում կայացավ համաբերման հանդիպում՝ ուղղված գյուղատնտեսական արժեշղթայի հիմնական դերակատարների և ծրագրի շահառու փախստականների միջև գործնական երկխոսության ձևավորմանը։
Մասնակիցների թվում էին համայնքի կաթ մթերողներ, սպանդանոցի ներկայացուցիչ, անասնաբույժ-սերմնավորող, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված և SEIRA ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած շահառուները ու գյուղատնտեսական գործունեությամբ և ծրագրային աջակցությամբ հետաքրքրված փախստականներ։
SEIRA ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ընդգծեց հանդիպման հիմնական նպատակը՝
- վերհանել համագործակցության խոչընդոտներն ու զարգացման ներուժը,
- ձևավորել փոխշահավետ և կայուն գործընկերային կապեր,
- և SEIRA ծրագրի միջոցով նպատակային աջակցություն տրամադրել այդ կապերի ամրապնդման համար։
Այս ձևաչափի հանդիպումները ստեղծում են իրական փոխադարձ լսելիություն՝
📌 խթանելով փոխվստահության վրա հիմնված գործակցություն,
📌 նպաստելով փախստականների ամբողջական ներառմանը տեղական տնտեսությունում,
📌 և ակտիվացնելով գյուղատնտեսական ներուժը որպես կայուն ինտեգրման շարժիչ ուժ։
Այսպիսի հանդիպումները կարևոր քայլ են ոչ միայն տնտեսական ինտեգրման, այլև համայնքային համախմբման ուղղությամբ՝ փոխակերպելով ճգնաժամը զարգացման նոր հնարավորության։
SEIRA ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։

