NEWSARM

RECONOMYxLILA «Տարածաշրջանային զբոսաշրջության զարգացում» թեմայով ֆոկուս խմբի հանդիպում

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում՝ հանուն մրցունակության» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար»  (ԼԻԼԱ) ծրագրերի շրջանակում մարտի 14-ին կայացավ «Տարածաշրջանային զբոսաշրջության զարգացում» թեմայով ֆոկուս խմբի հանդիպումը՝ հայաստանյան ներգնա տուրօպերատորների մասնակցությամբ։

«Ոլորտների թվայնացում՝ հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանը և ԼԻԼԱ ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեցին ծրագրերի գործունեության ոլորտները և հետաքրքրությունը տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։

Ֆոկուս խմբի անդամները ներկայացրեցին Հայաստանում ներգնա զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները, համեմատություններ անցկացրեցին տարածաշրջանի մյուս երկրների հետ։

Այնուհետև հանդիպման մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հեռանկարներին և իրատեսական քայլերին։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան Գործընկերության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: