NEWSARM

IADAAM քննարկում հողերի միավորման շուրջ՝ արդյունավետ հողօգտագործման համար միասնական տեսլականի ձևավորում

IADAAM  ծրագրի շրջանակներում կայացավ հողերի միավորման տեսլականին նվիրված բովանդակալից և կառուցողական քննարկում՝ միավորելով IADAAM ֆոնդերի փորձագետներ Սամվել Բարեյանի և Գայանե Հովսեփյանի, իրավական հարցերով փորձագետ Վլադիմիր Բաբայանի, AEST խորհրդատուներ Արամ Պետրոսյանի և Արամ Զաքարյանի, ինչպես նաև հողային միավորման փորձագետներ Նիլս Օտտո Հալդրափի և Ստեփան Դավթյանի մասնագիտական փորձն ու տեսլականը։

Քննարկման հիմնական նպատակն էր համատեղ մշակել հողերի միավորման կառուցվածքային մոդելներ և իրականացման ներդաշնակեցված մոտեցումներ՝ նպատակ ունենալով ապահովել առավել արդյունավետ և թափանցիկ հողօգտագործում։

Քննարկումն ընթացավ հետևյալ առանցքային հարցերի շուրջ՝

  • Թափանցիկ և արդար գործընթացն ապահովելու համար իրավական մեխանիզմներ և երաշխիքներ
  • Հայաստանի գյուղատնտեսական լանդշաֆտին համապատասխան հողերի միավորման ռազմավարական մոդելներ
  • Տեխնիկական և ինստիտուցիոնալ պատրաստվածություն
  • Հողերի միավորման գործընթացը դյուրացնելու և երկարաժամկետ հաջողություն ապահովելու համար շահագրգիռ կողմերի միջև համագործակցություն։

Սույն քննարկումը կրկին ընդգծեց, որ ներդաշնակեցված և համակարգված հողային միավորումը կարող է ծառայել որպես գյուղատնտեսական արտադրողականության և գյուղական վերափոխման շարժիչ ուժ։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։