Սեպտեմբերի 5-6-ին Բաղրամյան և Նորակերտ բնակավայրերում անցկացվեցին հանդիպումներ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում (IADAAM)» ծրագրի շրջանակում։ Հանդիպումների առանցքում էր ծրագրի բոլոր բաղադրիչների համապարփակ և համակարգված ներկայացումը, ինչպես նաև շահառու համայնքի հետ յուրաքանչյուր բաղադրիչի առանձին կամ միաժամանակ մի քանի բաղադրիչների մասնակցության հնարավորությունների խորքային քննարկումը։
Քննարկվեցին հետևյալ բաղադրիչները՝
- Գյուղաջակցության խորհրդատվական ծառայություն՝ անհատականացված խորհրդատվություն՝ տեղական պայմաններին համապատասխան
- Հողերի կոնսոլիդացում՝ արդյունավետ հողօգտագործման և արտադրողականության բարձրացման միջոց
- Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորում՝ համագործակցության մոդելներ և համատեղ զարգացման գործիքներ
- Գրանտային աջակցություն՝ ֆինանսավորման հնարավորություններ նորարարական և գործընկերային նախաձեռնությունների համար
Հանդիպումների ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրեցին յուրաքանչյուր բաղադրիչի նպատակներն ու գործառույթները, ապա շահառուների հետ քննարկեցին դրանցում ներգրավվելու ուղիներն ու նախապայմանները։
Քննարկումներն անցան ակտիվ և կառուցողական մթնոլորտում՝ հնարավորություն ընձեռելով տեղում բարձրացնել հարցեր, ներկայացնել առաջարկներ և ձևավորել փոխըմբռնում համայնք-ծրագիր համագործակցության շուրջ։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

