«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության միջազգային փորձագետ Վիլհեմ Կռուզեն և ազգային փորձագետ Պարույր Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում գյուղաջակցության խորհրդատվական համակարգի վերականգման հայեցակարգի ներկայացումից առաջ հետազոտական շրջայց կատարեցին՝ իրականացնելով ֆերմերների կարիքների գնահատում, Հայաստանում պարենային անվտանգության իրավիճակի, շահագրգիռ կողմերի (պետական և հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների, ֆերմերների, ագրոներդրանքի մատակարարման և ագրոսպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) և գյուղատնտեսական խորհրդատվական ծառայության մարմնի համագործակցության հարցերի ուսումնասիրություն։
IADAAM գյուղաջակցության խորհրդատվական ծառայության փորձագետները, համատեղելով վերոհիշյալ հետազոտական շրջայցի ժամանակ և նախորդիվ հավաքագրված տեղեկատվությունը՝ գյուղաջակցության ծառայության և վերապատրաստման ոլորտում շահագրգիռ կողմերի փորձը, առկա հաջողության պատմությունները և ձախողումների պատճառները, շուտով ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունում գյուղաջակցության խորհրդատվական համակարգի վերականգման հայեցակարգը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

