«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության միջազգային փորձագետ Վիլհեմ Կռուզեն և ազգային փորձագետ Պարույր Ասատրյանը, ընդգծելով գյուղատնտեսության աջակցության ծառայության շրջանակներում ուսուցման, հետազոտությունների և նորարարությունների կարևորությունը, մի շարք հանդիպումներ ունեցան տարբեր շահագրգիռ կողմերի հետ, որոնց թվում են՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը», ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչությունը, «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը» և «Երկրագործության գիտական կենտրոնը», ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD):
Գյուղաջակցության խորհրդատվության փորձագետները շահագրգիռ կողմերի հետ քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են գյուղաջակցության ծառայության և վերապատրաստման ոլորտում շահագրգիռ կողմերի փորձը, առկա հաջողության պատմությունները և ձախողումների պատճառները: IADAAM ծրագրի փորձագետները խորհրդատվություն են տրամադրել գյուղաջակցության ծառայության ձևավորման հայեցակարգի վերաբերյալ:
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։