NEWSARM

#IADAAM «Կարիքների գնահատման հարցաթերթի հրահանգավորում» թեմայով դասընթաց

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ս.թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ «Կարիքների գնահատման հարցաթերթի հրահանգավորում» թեմայով դասընթաց, որը վարեց ՌԶԳ ծրագրերի մշտադիտարկման և գնահատման պատասխանատու Աննա Սարգսյանը

Սույն դասընթացը միտված էր IADAAM ծրագրի շրջանակում նախատեսված գյուղաջակցության ծառայություններ ստացող ֆերմերների կարիքների գնահատման գործընթացի դյուրացմանը և արդիականացմանը։ Այդ նպատակով ՌԶԳ ծրագրերի մշտադիտարկման և գնահատման պատասխանատու Աննա Սարգսյանի կողմից մշակվել և թվայնացվել է հարցաթերթ (երկլեզու՝ հայերեն և անգլերեն լեզուների ընտրության հնարավորությամբ), որը կօգտագործվի KoBoToolbox շարժական տվյալների հավաքագրման գործիքի միջոցով։ Հարցումները կիրականացվեն դեմ առ դեմ, օգտագործելով նոթբուք կամ պլանշետ։

Դասընթացի նպատակն էր վերապատրաստել դաշտային թիմի անդամներին և հարցազրուցավարներին` IADAAM ծրագրի գյուղաջակցության խորհրդատվական ծառայության համակարգողներին և փորձագետներին՝ թվային գործիքի (KoBoToolbox) կիրառմամբ ֆերմերների շրջանում հարցումներ իրականացնելու համար։  Այս դասընթացը կօգնի մասնակիցներին մշակված թվային գործիքի միջոցով ճշգրիտ և արդյունավետ կերպով իրականացնել ֆերմերների կարիքների գնահատում։

🌱«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։