NEWSARM

Առաջնորդության թեմայով դասընթաց՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում»  (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում փետրվարի 19-20-ը Երևանում ծրագրի գործընկեր քոլեջների ղեկավար անձնակազմի համար անցկացվեց դասընթաց՝  «Առաջնորդության և կառավարման հմտությունների զարգացում» թեմայով։

Երկօրյա դասընթացը վարեց Արշավիր Ղուկասյանը, ով մասնակիցներին ներկայացրեց ակտիվամետության, առաջնորդության և կառավարման ոճերն ու առանձնահատկությունները, շահադրդման տեսությունները և SWOT վերլուծության առավելությունները։

Ծրագրի գործընկեր քոլեջների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան նաև ինտերակտիվ խաղերի միջոցով ամրապնդելու տեսական գիտելիքն ու հմտությունները՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով։

 

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: