«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը շարունակում է առաջընթաց գրանցել հողերի արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության զարգացման գործում: IADAAM ծրագրի շրջանակներում այս ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքների համատեքստում, հողերի միավորման փորձագետները վերջերս մի շարք խորհրդակցություններ անցկացրեցին տարբեր շահագրգիռ կողմերի և ֆերմերների հետ։ Քննարկումների առանցքում էին հողօգտագործման արդյունավետության բարելավման ռազմավարությունները և գյուղատնտեսության կայուն զարգացմանը նպաստող նորարարական լուծումները:
Հանդիպումների ընթացքում փորձագետները բովանդակալից քննարկումներ են անցկացրել ֆերմերների, տեղական իշխանությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների հետ՝ համակողմանի դիտարկելու հողային սեփականության մասնատվածության հետ կապված հիմնական մարտահրավերները:
Ֆերմերները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց փորձով, բարձրաձայնելու իրենց մտահոգությունները և ստանալու տեղեկատվություն, թե ինչպես կարող է հողերի միավորումը նպաստել երկարաժամկետ օգուտների ստեղծմանը, ներառյալ ռեսուրսների ավելի լավ հասանելիությունը, ոռոգման համակարգերի բարելավումը և շուկայական հնարավորությունների ավելացումը: Շահագրգիռ կողմերն, իրենց հերթին, ընդգծեցին համատեղ և թափանցիկ որոշումների կայացման կարևորությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել հողերի միավորման ջանքերի՝ տեղական կարիքներին և առաջնահերթություններին ներդաշնակեցումը:
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։