NEWSARM

Շնորհավոր Գյուղատնտեսի օրը

Գյուղատնտեսությունը մեր երկրի զարգացման, պարենային անվտանգության և գյուղական համայնքների կենսունակության կարևոր հիմքերից է։
Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ն շնորհավորում և իր գնահատանքն է հայտնում բոլոր գյուղատնտեսներին ու ոլորտի ներկայացուցիչներին՝ իրենց նվիրված աշխատանքի, գիտելիքի և ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Հավատում ենք, որ գիտելիքը, նորարարությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները նոր հնարավորություններ կստեղծեն գյուղատնտեսության կայուն զարգացման համար։
Իսկ լուսանկարներում մեր գյուղատնտեսության ապագան է՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի աշկերտները, որոնք իրենց գիտելիքներով, հմտություններով ու նպատակասլացությամբ կերտելու են ոլորտի վաղվա օրը։