NEWSARM

Քննարկումներ Սյունիքի մարզում՝ դուալ մոտեցմամբ ուսումական ծրագրերի մշակման համար

Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈՒ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ս.թ․ հունվարի 31-ից փետրվարի 3-ը կազմակերպվեց անասնաբույժ, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա  և ֆերմերային գործի կազմակերպման կառավարիչ մասնագիտությունների ուսումական ծրագրերի մշակման մարզային աշխատաժողով-քննարկումը։

Աշխատաժողովին մասնակցում էին Գորիս և Սիսիան խոշորացված համայնքների վերը նշված ոլորտի գործող գործատուներ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան դասավանդողներ և այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպումը վարում էր Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի գյուղատնտեսության անտառային և պարենային գիտությունների դպրոցի դասավանդող և խորհրդատու Յոհաննես Բրունները։