NEWSARM

«Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան» նվիրված խորհրդաժողով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում. hարավ-հյուսիս 2» ծրագրի աջակցությամբ, սույն թվականի հունիսի 7-ին կազմակերպվեց «Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան» նվիրված խորհրդաժողով: Միջոցառմանը մասնակցում էին պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական ոլորտի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովն ընթացավ ակտիվ հարցադրումներով և քննարկումներով։

Միջոցառման մասնակիցները և սննդամթերքի անվտանգության ոլորտի պատասխանատու-մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով՝ կարևորելով սննդամթերքի անվտանգության  նշանակությունն ոչ միայն բնակչության առողջության լավացման, այլև երկրի պարենային անվտանգության ապահովման համատեքստում։

Կարևորելով սննդամթերքի անվտանգության ապահովման գործում անասնաբույժների դերը «դաշտից պատառաքաղ» շղթայի բոլոր փուլերում՝ այս տարի միջոցառմանը մասնակցում էին նաև «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ անասնաբույժները:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի անասնաբույժ՝ Միքաել Հայկունին և «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, անասնաբույժ՝ Սերգեյ Չախմախչյանը ներկայացրեցին անասնաբույժ մասնագետների դերի կարևորությունը և գործառույթները սննդամթերքի անվտագության ոլորտում: