NEWSARM

ՌԶԳ առաջադրած երկու կին ֆերմերներ արժանացան «Գյուղմթերքի կին հերոս. 2018թ» ամենամյա մրցանակին

Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, Երևանում տեղի ունեցավ «Գյուղմթերքի կին հերոս. 2018թ» մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպվել էր Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և ֆինանսավորված էր Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) կողմից: Մրցանակաբաշխության նպատակն է ընդգծել գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերը և ձեռքբերումները: Այն նաև փորձի փոխանակման կարևոր հարթակ է, հնարավորություն է ընձեռում կին ձեռնարկատերերին պատմել իրենց արտադրանքի, փորձի և ձեռքբերումների, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնց առնչվել են աշխատանքի ընթացքում: Արարողությունը համեմված էր Կոմիտասի թանգարան ինստիտուտ մասնակիցների շրջայցով, ծաղիկներով և լարային քառյակի ելույթով:

Ռազմավարական Զարգացման Գործակալությունը (ՌԶԳ), ունենալով գենդեռային հավասարությունը որպես իր` Հայաստանում գյուղատնտեսության և մասնավորապես անասնապահության ոլորտի զարգացմանն ուղղված գործունեության կարևոր արժեքներից մեկը, պետական և տեղական կառավարման ու մի շարք այլ տեղական և միջազգային կառույցների հետ մեկտեղ ներկայացրեց իր առաջադրած թեկնածուներին: Մրցանակ ստացան Վայոց Ձորի մարզից ՌԶԳ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շահառու երկու կին ֆերմերներ` Լիդա Մկրտչյանն ու Թամարա Ենոքյանը, որոնք աչքի են ընկել անասնապահության և կաթի վերամշակման գործում:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *