NEWSARM

«Մոցարելլա պանրի պատրաստման տեխնոլոգիա» թեմայով դասընթաց ծրագրի շահառու վերամշակողների և պանրի տեխնոլոգների համար

Ս.թ մայիսի 3-4-ին «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում գտնվող «Ռոզի 1» ԳԿ-ին պատկանող պանրի արտադրամասում իրականացվեց «Մոցարելլա պանրի պատրաստման տեխնոլոգիա» թեմայով դասընթաց, որը վարում էր «PUM Նիդերլանդների Առաջատար Փորձագետներ» կազմակերպության կողմից Հոլանդիայից հրավիրված առաջատար փորձագետ Կատրինուս Վան Դեր Սլուիսը: Դասընթացին մասնակցում էին ծրագրի շահառու վերամշակողները և տեխնոլոգները:
2-օրյա դասընթացի շրջանակներում մասնակիցները անհրաժեշտ տեսական գիտելիք ձեռք բերեցին մոցարելլա պանրի արտադրության ընդհանուր տեխնոլոգիական գործընթացի, մշակման բոլոր բաղադրիչների վերաբերյալ:
Հանդիպման նպատակն էր իրական աշխատանքային պայմաններում էʹլ ավելի ամրապնդել կարողությունները, ստեղծել նոր արտադրատեսակներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում:
Հիշեցնենք, որ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից: