NEWSARM

Մամլո ասուլիս՝ «Ոչխարների խուզման փառատոն»-ի վերաբերյալ

Մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ մայիս-հունիս ամիսներին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի աջակցությամբ իրականացվող փառատոնների վերաբերյալ։

Մամլո ասուլիսին ներկայացվեց և քննարկվեց 4 միջոցառում՝ «Ճանաչի՛ր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, «Ոչխարների խուզման փառատոն 2023»-ը, «Հայ-վրացական մշակութային-խոհարարական» փառատոն 2023-ը և «Սարերում» փառատոնը։

Մամլո ասուլիսի ընթացքում «Ոչխարների խուզման» փառատոնի համակարգող՝ Ալլա Ղազարյանը ներկայացրեց հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում «Դը Ռանչ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող «Ոչխարների խուզման» փառատոնը, անդրադարձ կատարեց փառատոնի կազմակերպման նպատակին և ծրագրին։