HomePageARM, NEWSARM

ՀԱԱՀ «Դասավանդման և գնահատման հիմունքներ» դասընթացաշարի ամփոփում

Ապրիլի 30-ին ամփոփվեց «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) աշխատակազմի համար կազմակերպված կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացաշարը։

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության կողմից SIDA-ի գործընկեր  HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

Ապրիլի 13-ից երեք փուլով իրականացված քառօրյա դասընթացը մշակել և վարում էր ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, պատմագիտության թեկնածու՝ Լիլիթ Զաքարյանը։ Դասընթացին մասնակցեցին նաև ՀԱԱՀ Գյումրիի, Սիսիանի և Վանաձորի մասնաճյուղերի ներկայացուցիչներ։

Քառօրյա ինտերակտիվ դասընթացի արդյունքում շուրջ 70 մասնակիցներ ծանոթացան դասընթացային ծրագրի բարելավմանը, դասավանդմանն, ուսումնառությանն ու գնահատմանն առնչվող թեմաների, քննարկեցին անցանց և առցանց, հիբրիդային ուսուցման առանձնահատկությունները ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության գնահատման գործիքներ մշակեցին։Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր ։

«Դասավանդման և գնահատման հիմունքներ» դասընթացը նշանավորեց «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության և ՀԱԱՀ շարունակական համագործակցության մեկնարկը։