2020թ. դեկտեմբերի 24-26-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը կենտրոնական և մարզային գրասենյակների աշխատակազմի համար կազմակերպել էր «Կարողությունների զարգացում հեռավար աշխատանքում» թեմայով դասընթաց:
Դասընթացը նպատակ ուներ տրամադրել հմտություններ՝ հեռավար աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված, և զարգացնել հեռավար աշխատանքում աշխատակիցների կարողությունները:
Դասընթացը ներառեց այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝ թիմային աշխատանքի առանձնահատկություններն ու առավելությունները, ժամանակի արդյունավետ կառավարումը, հաղորդակցման և փաստաթղթաշրջանառության մեխանիզմները, գործընկերների և շահառուների հետ առցանց աշխատանքի համար անհրաժեշտ գործիքներն ու առանձնահատկությունները: Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին համապատասխան նյութեր և օգտակար հոդվածներ:






