NEWSARM

Կազմակերպվոց «Դուալ համակարգի փորձարկումը ՄԿՈՒ-ում» թեմայով աշխատաժողով

Օգոստոսի 21-22-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Դուալ ուսուցման փորձարկումը ՄԿՈՒ-ում» թեմայով աշխատաժողով։

Աշխատաժողովին մասնակցեցին ՄԱՎԵՏԱ ծրագրում ընդգրկված 6 քոլեջների տնօրեններ և գործընկեր կառույցների համապատասխան մասնագետներ ու ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի նպատակն էր ծանոթացնել դուալ կրթության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվական, ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազաներին, վերոնշյալ ծրագրի շրջանակներում մշակված օրենսդրական փոփոխություններին ու իրավական փաստաթղթերին։

Աշխատաժողովի ընթացքում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետները ներկայացրեցին ուսանողների գործնական ուսուցման իրականացման համար անհրաժեշտ օրագրերի ձևաչափերը, ինչպես նաև գործատու-ուսումնական հաստատություն-ուսանող համագործակցության համար անհրաժեշտ պայմանագրերի տիպային ձևերը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: