NEWSARM

Դպրոցի աշակերտների համար կազմակերպեց ուսումնաճանաչողական այց «Վահան Գրիգորյանի» ԱՁ-ին պատկանող առաջատար ֆերմա

Նոյեմբերի 17-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համագործակցությամբ կազմակերպեց «Վահան Գրիգորյան» ԱՁ-ին պատկանող առաջատար ֆերմա ուսումնաճանաչողական այց` Ստեփանավանի թիվ 6 դպրոցի աշակերտների համար:

Այցի նպատակն էր աշակերտներին ներկայացնել քոլեջում դուալ ուսուցմամբ ներդրվող գյուղ մասնագիտությունները և այս ուսուցման ձևի առավելություններն ու առանձնահատկությունները։

Այցի շրջանակներում ֆերմայի անասնաբույժ՝ Արթուր Տիտանյանը ներկայացրեց անասնաբուժություն մասնագիտությունը, խոսեց դրա կարևորության, ոլորտում թափուր աշխատատեղերի և մասնագիտության ծերացման մասին։

Պարոն Տիտանյանն իրականացրեց շրջայց ֆերմայի տարածքով և պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի պատասխանատուն և համապատասխան դասավանդողներ, ովքեր ներկայացրեցին քոլեջը և ուսուցանվող մասնագիտություններն ու ծրագրերը։

Աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալ տարբեր տոհմային կենդանիների պահվածքի առանձնահատկությունների, կթի կազմակերպման գործընթացի և կիրառվող ժամանակակից գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների հետ։