NEWSARM

Գյուղատնտեսական քոլեջների մասնագետները ծանոթացան «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ուսումնական ծրագրի համար մշակված ուսումնառության

Ս.թ. ապրիլի 16-17-ին Աղվերանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի հիմնական նպատակն էր միջին մասնագիտական կրթության «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտություն դասավանդող գյուղատնտեսական քոլեջներին ներկայացնել ծրագրի շրջանակներում մշակված ուսումնառության նյութերը: Հանդիպումը կազմակերպվել էր  «ՄԿՈւ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն` համագործակցելով Շվեյցարիայի Եկեղեցու Օգնություն (HEKS/EPER) կազմակերպության և Կիրառական Գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության (ԿԳՆ), Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսկան քոլեջի, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի դասախոսներ և տնօրեններ: Հանդիպման սկզբում փորձագետը մասնակիցներին ներկայացրեց «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» ուսումնական ծրագրի համաձայն մշակված ուսումնառության նյութերը, որոնք ներառում են 20 ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլ, ինչպես նաև դրանց մշակման ընթացքում օգտագործված մեթոդաբանությունը, մոտեցումն ու գրականությունը: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև խմբային աշխատանքների միջոցով ծանոթանալ մոդուլներին և դրանց վերաբերյալ հայտնել իրենց կարծիքներն ու անել առաջարկություններ:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *