NEWSARM

Տեխնիկական աջակցություն ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր ՀԱԱՀ Երևանի քոլեջին

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում գործընկեր ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացման նպատակով «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն հունվարի 9-ին տեխնիկական աջակցություն տրամադրեց ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջին։

Քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանն իր խոսքում կարևորեց ՄԱՎԵՏԱ ծրագրի հետ համագործակցությունը քոլեջի ինստիտուցիոնալ զարգացման գործում։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ քոլեջի դասավանդողների և դուալ ուսուցմամբ սովորող աշկերտների կարողությունների բարձրացման խնդիրները կշարունակեն մնալ ծրագրի օրակարգում։

Հիշեցնենք, որ ՀԱԱՀ Երևանի քոլեջում ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում դուալ ուսուցմամբ ներդրվել են անասնաբուժություն և այգեգործություն մասնագիտությունները։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: