NEWSARM

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետները գիտելիքներն ամրապնդում են պրակտիկ փորձով

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացի շրջանակներում՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին մեկնարկել են լաբորատորիայում և սպանդանոցում անցկացվող պրակտիկ աշխատանքները:

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման առցանց դասընթացին մասնակցել է 123 մասնագետ, որոնցից 76-ը հուլիսի 25-ին բարեհաջող հանձնել է քննությունն ու ավարտել տեսական փուլը: Այժմ պրակտիկ գիտելիքներ ստանալու շրջանն է:

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ:

Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *