NEWSARM

Մաասդամ և կամամբեր պանրի պատրաստման դասընթաց՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-24-ը Տաշիրում ծրագրի գործընկեր քոլեջների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար իրականացվեց մաասդամ և կամամբեր պանրի պատրաստման վերաբերյալ աշխատաժողով։

Դասընթացը վարեց շվեյցարացի պանրագործ և խորհրդատու Հանս Կնուսելը՝ ծրագրի նոր գործընկեր «Վիլիջ» ՍՊԸ պանրի գործարանում։

Եվրոպացի փորձագետի ուղղորդմամբ մասնակիցները պատրաստեցին մաասդամ և կամամբեր պանիրներ, ինչպես նաև ծանոթացան իրենց պատրաստած պանիրների խնամքի, աղադրման և հասունության գործընթացին։  Շվեյցարիայից ժամանած պանրագործ-խորհրդատուն կաթ վերամշակող ընկերությունների համար իրականացրեց խորհրդատվություն՝ ներկայացնելով եվրոպական պանիրների պատրաստման և պահպանման մեխանիզմները։

Հանս Կնյուսելը Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կաթ և կաթնամթերքի տեխնոլոգ ուսանողների համար ցուցադրեց պրակտիկ գործողություններ։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: