2020թ. դեկտեմբերի 15-16-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ընդհանուր թվով 12 դասախոսի համար:
Նշված ծրագիրն իրականացվում է Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:
Դասընթացի նպատակն էր խորացնել և ամրապնդել «Անասնաբուժություն» մասնագիտությունը դասավանդող դասախոսների գիտելիքները իրենց կողմից նախապես առաջարկված թեմաների շուրջ և նպաստել ոլորտում նոր բացահայտումների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը:
Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ձկնարդյունաբերության և ջրային տնտեսությունների զարգացման ներուժին, տարածված հիվանդություններին, վերջիններիս կանխարգելմանն ու բուժմանը և անասնաբուժության ժամանակակից պրակտիկայում օգտագործվող դեղանյութերին: Դասընթացն իրականացվել է ինտերակտիվ կերպով՝ հագեցած ընթացիկ հարց ու պատասխանով և ակտիվ քննարկումներով:
Դասընթացի ընթացքում պահպանվել են COVID-19 համավարակով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները:



