NEWSARM

ԼԻԼԱ ծրագրի գործընկերները մասնակցեցին ITB Asia-2024 միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 23-25-ը Սինգապուրում տեղի ունեցավ ITB Asia միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը ներկայացրեց միասնական մեծ տաղավարով։

ITB Asia-2024-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ մասնակցեցին նաև ծրագրի գործընկեր AM TRAVEL և Nueva Vista DMC and Tour Operator տուրօպերատորները։

Միավորելով ավելի քան 85 զբոսաշրջային կազմակերպությունների և կոնվենցիայի բյուրոների ամբողջ աշխարհից՝ ITB Asia-2024-ը իր բնույթով ամենաընդգրկունն ու բազմազանն է:

ԼԻԼԱ ծրագրի գործընկեր տուրօպերատորները ներկայացրեցին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և նրանց կողմից տրամադրված բնության վրա հիմնված փորձառությունները, ինչպես նաև ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստեղծված կայուն, ներառական զբոսաշրջային արդյունքները։

Ցուցահանդեսին հայաստանյան ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շփվելու այցելուների, ոլորտի մասնագետների և հնարավոր գործընկերների հետ:

Մասնակցությունը ցուցահանդեսին նպատակ ուներ ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում՝ դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և նպաստելու կայուն զարգացմանը:

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: