NEWSARM

Աշակերտների այց Վանանդ ագրոյի նշի այգիներ

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում ապրիլի 7-ին կազմակերպվեց Արմավիրի մարզի Գրիբոյեդովի միջնակարգ դպրոցի մի խումբ դպրոցականների այցը Վանանդ ագրոյի նշի այգիներ։

Այցի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրն ու դուալ ուսուցմամբ Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում ներդրված այգեգործություն մասնագիտությունը, ընգծեց ուսումնարան-գործատու համագործակցությունը:

Այգու կառավարիչ և հրահանգիչ Հայկ  Ստեփանյանն  իր խոսքում ընդգծեց նշի և պտղատու այգիներում աշխատող մասնագետների պահանջարկն աշխատաշուկայում, դուալով սովորող աշկերտների գործնական աշխատանքի կազմակերպումը այգում, ինչպես նաև առանձնացրեց նշի մշակման գործընթացները և այգու կառավարման առանձնահատկությունները։

Այգում ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի այգեգործություն մասնագիտությամբ դուալ ուսուցմամբ սովորող 1-ին կուրսի ուսանողներն այգեգործության դասախոս Էթերի Ստեփանյանի ղեկավարությամբ գործնական աշխատանք կատարեցին՝ մասնակցելով ծառատունկին։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: