NEWSARM

Այց Արմավիրի մարզի դպրոցներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում փետրվարի 11-ին իրականացվեց մասնագիտական կողմնորոշման այց Վաղարշապատի թիվ 9 և թիվ 1 հիմնական դպրոցներ։

Այցի ընթացքում ՄԱՎԵՏԱ ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագիրն ու դուալ ուսուցմամբ Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում ներդրված այգեգործություն մասնագիտությունը, ուսումնարան-գործատու համագործակցությունը, ինչպես նաև նշի, պիստակի, ընկուզեղենու աճեցման ոլորտում մասնագետների աճող պահանջարկն աշխատաշուկայում։

Ուսումնարանի կարիերայի ուղղորդման պատասխանատու Մարգարիտա Բարսեղյանը ևս ներկայացրեց քոլեջի հնարավորություններն ու առկա մասնագիտություններն՝ իրենց առավելություններով։

Երկու հանդիպումներին ներկա էին ավելի քան 60 աշակերտ, որոնք հանդես եկան իրենց հետաքրքրող հարցերով՝ ընդունելության կարգի և ներկայացված մասնագիտության ուսուցման տևողության վերաբերյալ։

 ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

 Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: