«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում ծրագրի գործընկեր Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը հունվարի 15-ին կազմակերպեց հանդիպում` դասավանդողների, մասնավոր հատվածի գործընկերների և աշկերտների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցեցին և դուալ ուսուցման կազմակերպման պահանջների մասին ներկայացրեցին ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը։
Քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Աննա Տոռոզյանը ներկայացրեց քոլեջ-գործատու համագործակցության արդյունքում առկա ձեռբերումները, խնդիրները և հեռանկարները։
Այնուհետև ելույթ ունեցան ծրագրի մասնավոր հատվածի գործընկերները, ներկայացրեցին իրենց դիտարկումներն աշկերտների գործնական աշխատանքի և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։
Քոլեջ-աշկերտ-գործատու հարաբերությունների առավել արդյունավետ կարգավորման, ընթացիկ խնդիրների, իրավունքների և պարտականությունների մասին խոսեցին նաև դուալ ուսուցմամբ սովորող աշկերտները։
Հանդիպման ավարտին քոլեջի և մի շարք նոր գործատուների միջև կնքվեցին համագործակցության հուշագրեր։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

