«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 11-12-ը մարզային այցի ընթացքում ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը այցելեց Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների։
Վահե Հովհաննիսյանը մարզում հաստատված փախստականների և տեղացի խոցելի բնակիչների հետ քննարկեց առկա խնդիրների, տրամադրվող աջակցությունների, ինչպես նաև կարողությունների բարելավման և ակնկալվող արդյունքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։
SEIRA ծրագիրը ուղղված է Հայաստանում փախստականների և տեղացի խոցելի բնակչության կենսապահովման և ճկունության բարձրացմանը` թիրախավորելով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը։
«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։