ProjectPortfolioARM

Համագործակցություն Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2012 թվականից համագործակցում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ՝ վերջինիս ֆինանսական աջակցությամբ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր և հետազոտություններ, որոնք հակիրճ ներկայացված են ստորև.

  • «Հայաստանում անասնաբուժական ծառայությունների տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն». Ծրագրի նպատակ` Սյունիքի մարզում անասնաբուժական ծառայությունների պետական հատվածի հզորացում՝ նպաստելով Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավմանը և գյուղատնտեսության կայուն զարգացմանը:
  • «Երկակի նշանակության խոշոր եղջերավոր կենդանիների պահպանման և գենետիկական նմուշների հավաքագրման ազգային հետազոտություն»․ Ուսումնասիրության նպատակ՝ գնահատել Հայաստանում կովկասյան գորշ խոշոր եղջերավոր կենդանիների ցեղի գենետիկական ռեսուրսների, արտադրական միջավայրի և բուծման հետ կապված ներկա իրավիճակը, բացահայտել ընտրված ցեղի առավելությունները, թույլ կողմերը, խոչընդոտները և հնարավորությունները:
  • «Ինչպես բարելավել սիլոսի և կերերի պատրաստումը ստուգումների հաշվետվությունների հիման վրա». Հետազոտության նպատակ՝ գնահատել կենդանիների համար սիլոսի և կերերի սննդային որակը և առաջարկություններ մշակել ֆերմերներին իրենց տնտեսություններում սիլոսի և կերի որակի բարելավման վերաբերյալ: 
  • «Արհեստական սերմնավորման ներկա իրավիճակը Հայաստանում». Հետազոտության նպատակ՝ գնահատել Հայաստանում ներկայումս առկա խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման (ԱՍ) ծառայությունների տեխնիկական և ենթակառուցվածքային սահմանափակումները, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել ԱՍ ծառայությունների բարելավման ոլորտների վերաբերյալ:
  • «Հակամանրէային նյութերի օգտագործման և հակամանրէային դիմադրության փորձարկման համար նմուշների հավաքագրման հետազոտության իրականացում Հայաստանում». Հետազոտության նպատակ՝ ուսումնասիրել ֆերմերների և անասնաբուծական արտադրանք արտադրողների գիտելիքները, վերաբերմունքը և գործելակերպը հիմնական անասնաբուծական արտադրանքի արտադրության համակարգերի, անասնաբույժների, կեր արտադրողների/ գործարանների և անասնաբուժական դեղատների միջև՝ բացահայտելու նրանց հակամանրէային օգտագործման օրինաչափությունները:
  • «Վեց երկրների և չորս լեզուների համար տվյալների հավաքագրման շարժական համակարգի մշակում»․ Ծրագրի նպատակ՝ հակամանրէային դեղամիջոցների օգտագործման օրինաչափության և հակամանրէային դիմադրության վերաբերյալ անասնաբուծական արտադրանք արտադրողների, անասնաբույժների, անասնաբուժական դեղատների և կեր արտադրողների/ գործարանների գիտելիքների, վերաբերմունքի և գործելակերպի ուսումնասիրության համար տվյալների հավաքագրման շարժական համակարգի մշակում:
  • «Արտակարգ իրավիճակում մարդասիրական օգնություն Հայաստանում հակամարտությունից տուժած խոցելի խմբերին». Ծրագրի նպատակ՝ բարձրացնել շահառուների (տեղահանված ընտանիքների) գիտելիքները անասնաբուծության հաջողված փորձի և ֆերմայի կառավարման վերաբերյալ։
  • «Կաթնամթերքի և թռչնաբուծական ֆերմերների և անասնաբույժների կարողությունների զարգացման ծրագիր՝ նվազեցնելու հակամանրէային նյութերի օգտագործումը՝ բարելավված անասնապահության և կենսաանվտանգության պրակտիկայի միջոցով». Ծրագրի նպատակ` բարձրացնել կաթնամթերքի և թռչնաբուծական ֆերմերների և անասնաբույժների գիտելիքները հակամանրէային դեղամիջոցների կրճատման վերաբերյալ և նպաստել կենսանվտանգության և հաջողված փորձի կիրառմանը:
  • «Ֆերմաների, անասնաշուկաների և սպանդանոցների փոխկապակցում»․ Ծրագրի նպատակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անասնաշուկաներից և սպանդանոցներից տվյալներ հավաքագրել և վերլուծել՝ փորձելով հասկանալ դրանց միջև կենդանիների տեղաշարժը, ինչպես նաև սպանդանոցների կառուցվածքն ու գործելակերպերը Հայաստանում։