Օգոստոսի 19-29-ը Լոռու և Վայոց ձորի համայնքներում տեղի ունեցավ կարևոր ու հեռանկարային նախաձեռնություն՝ Էկոզբոսաշրջության զարգացման դասընթացների շարք, որը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) համատեղ ջանքերով։ Դասընթացների հիմնական նպատակն էր բացահայտել և զարգացնել համայնքային բնապահպանական տարածքներում (ՀԲՏ) առկա էկոզբոսաշրջության ներուժը և խթանել համայնքների ակտիվ ներգրավվածությունը բնության պահպանության ու պատասխանատու տուրիզմի զարգացման գործընթացներում։
Դասընթացները վարեցին Տուրիզմի հայկական ինստիտուտի առաջատար մասնագետները՝ համադրելով տեսական գիտելիքը, փորձը և գործնական հմտությունները՝ մի ընդհանուր նպատակով՝ զարգացնել պատասխանատու ու կայուն տուրիզմը համայնքներում։
Դասընթացների արդյունքում՝
🔹 ՀԲՏ խնամակալները վերլուծեցին իրենց տարածքների զբոսաշրջային հնարավորությունները,
🔹 Ծանոթացան արկածային տուրիզմի զարգացման ժամանակակից միտումներին,
🔹 Ուսումնասիրեցին տարածք այցելող զբոսաշրջիկների հոսքի կառավարման գործիքներն ու մեխանիզմները,
🔹 Եվ ամենակարևորը՝ քննարկեցին՝
- Ինչպես զարգացնել արկածային տուրիզմ՝ չվնասելով բնությանը
- Բնության պահպանման “հիմնական կանոնները” (Dos & Don’ts)՝ հյուրերի, ուղեկցողների և կազմակերպիչների համար։
Դասընթացները զուգակցվեցին գործնական վարժանքներով՝
- ուղղված արկածային տուրիզմի կազմակերպման առանձնահատկություններին,
- անվտանգության կանոնների պահպանմանը,
- ինչպես նաև թիմային որոշումների կայացման և արտակարգ իրավիճակների կառավարման հմտություններին։
Այս նախաձեռնությունը՝
- Նոր շունչ է հաղորդում համայնքներին
- Աջակցում է բնության պահպանությանը
- Ստեղծում է տեղական տնտեսական զարգացման նոր հեռանկարներ։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

