Սեպտեմբերի 10-ին Արարատի համայնքապետարանում կայացավ համագործակցության առանցքային հանդիպում, որի ընթացքում համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի թիմի համակարգող Վարդան Իվանյանը, Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության փորձագետ Պարույր Ասատրյանը, ինչպես նաև համայնքի գյուղատնտեսության բաժնի ներկայացուցիչները քննարկեցին համատեղ քայլերը՝ գյուղատնտեսական խորհրդատվությունը հասանելի դարձնելու համայնքի բոլոր թիրախ բնակավայրերում։
Քննարկման առանցքային ուղղությունները՝
🔹 IADAAM ծրագրի խորհրդատվական բաղադրիչի նպատակների ու գործառույթների ներկայացում
🔹 Համագործակցության ձևաչափերի սահմանում՝ համայնքի գյուղատնտեսական բաժնի և AES թիմերի միջև
🔹 Համայնքի բոլոր բնակավայրերում իրազեկման բարձրացում՝ հանդիպումների, և թվային գործիքների միջոցով
🔹 Խորհրդատվական հոսքերի կառավարման մեխանիզմների քննարկում՝ թափանցիկության և արդյունավետության ապահովման նպատակով
Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է դեպի գիտելիքահեն, կայուն և զարգացող գյուղատնտեսություն, որտեղ գիտելիքը դառնում է բերքահավաքի հիմնասյուն։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

