«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Վեդիի թիմը հանդիպեց Արարատ բնակավայրի շահառուների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝
- կոոպերատիվների ստեղծման նպատակով նախաձեռնող խմբերի ձևավորման կարևորությունը,
- Վեդիի ջրամբարի ջրի առավել արդյունավետ օգտագործման համար ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման հնարավորությունները,
- ծրագրային չափորոշիչներին համապատասխան շահառուների ընտրության սկզբունքները,
- գյուղաջակցության խորհրդատվական կենտրոնների դերը և այն ծառայությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի գործունեությունը դարձնել առավել նպատակային, կարիքահեն և արդյունավետ։
- պետական աջակցության ծրագրերի և դրանց դիմելու ընթացակարգերը:
Ֆերմերները բարձր գնահատեցին ծրագրի շրջանակում առաջարկվող համագործակցության և խորհրդատվության հնարավորությունները։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

