Ապրիլի 3-ին «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումն Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում հաջողությամբ անցկացվեց «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի 11-րդ դասընթացը։
Դասընթացը վարեցին կառավարման ավագ խորհրդատու՝ Աննա Մխիթարյանը և IADAAM ծրագրի արժեշղթաների փորձագետներ Դարիո Կակամիսին, Տիգրան Հախնազարյանը և Լիլիթ Պետրոսյանը։
Մասնակիցները շարունակեցին կատարելագործել իրենց կարողությունները գյուղաջակցության խորհրդատվության ժամանակակից մոտեցումների ոլորտում՝ առանձնահատուկ կենտրոնանալով թիրախային մարզերում գյուղատնտեսության խթանմանն ուղղված գործնական հմտությունների և գիտելիքների վրա: Սույն մոդուլային շարքը կոչված է բարձրացնելու գյուղաջակցության խորհրդատվական ծառայության տեղական մասնագետների կարողությունները և աջակցելու Հայաստանում ոռոգվող գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացմանը:
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

