NEWSARM

Տեղի ունեցավ«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» և «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրերի ազգային մեկնարկային աշխատաժողովը

Մայիսի 6-ին տեղի ունեցավ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման  համար» և «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն»  ծրագրերի ազգային մեկնարկային աշխատաժողովը:

Աշխատաժողովի ժամանակ, «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ նախագահ պ-ն. Մ. Այվազյանը բովանդակալից ներկայացրեց ծրագրի նպատակը, ակնկալվող վերջնարդյունքները, ինչպես նաև` մինչ այժմ կատարված աշխատանքները:

Ծրագրերի և դրանց փոխկապակցությունը ներկայացրեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ,  Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ղեկավար Ֆրանկ Մյորշլը և այլ պատոնատար անձինք:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

«Հայաստանի  կենդանի  լանդշաֆտները  շուկայի զարգացման  համար»  ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում՝ ընտրված 16 թիրախային համայնքներում։