NEWSARM

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջև

Ս․թ  փետրվարի 19-ին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի» կողմից (WWF-Հայաստան) ` «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջև։

Կառույցների միջև հաստատված համագործակցությունը միտված է ՀՀ Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ծրագրի թիրախային բնակավայրերում կայուն և  ներառական զբոսաշրջությունը խթանելուն, ինչպես նաև կայուն զբոսաշրջության միջոցով էկոհամակարգերի պահպանությանը։

Հուշագրի ստորագրման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունն ու ապահովելու երկուստեք մասնագետների ներգրավվածություն՝ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու և թիրախային գյուղական բնակավայրերում կայուն և բնահեն զբոսաշրջային փորձառություններ զարգացնելու համար։