NEWSARM

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի ամփոփիչ հանդիպում

Ս.թ. դեկտեմբերի 9-10-ը տեղի ունեցավ Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (ՌԶԳ ՀԿ) կողմից իրականացվող RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին ներկա էին ծրագրում ներգրավված գործընկերները՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության, Հայաստանի պանրագործների միության, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, և Հայ լեռնագնացների միության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում գործընկերները կիսվեցին ծրագրային գործողությունների արդյունքներով, հաջողված պատմություններով, ինչպես նաև ներկայացրին ծրագրի հաջող ընթացքին նպաստող գործոնները և համագործակցության հետագա հնարավորությունները:

Որպես ծրագրի ամփոփում, շնորհակալագրեր հանձնվեցին բոլոր գործընկեր կառույցներին՝ կարևորելով տվյալ ծրագրի շրջանակում յուրաքանչյուրի ներդրումը ծրագրի արդյունավետ իրականացման գործում:

RECONOMY-ն Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից՝ համագործակցելով ՌԶԳ ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում գործող այլ կազմակերպությունների հետ: