3ratrategyARM

Սյունիքում ֆերմերների եկամուտների ավելացման ներուժ ունեցող արժեքային շղթաների ուսումնասիրություն

Պատվիրատուն՝ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամ

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել գյուղական համայնքների ընտանիքների պարենային անվտանգությունը և կենսամակարդակը՝ նպաստելով թիրախային բնակավայրերում գյուղատնտեսության զարգացմանը և դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության վերափոխմանը՝ նորարարական և կայուն գյուղատնտեսության վարման մոտեցումների ներդրման շնորհիվ:

Ուսումնասիրության նպատակն է բացահայտել թիրախային բնակավայրերի ֆերմերների եկամուտների ավելացման և կենսամակարդակի բարելավման ներուժ ունեցող արժեքային շղթաները՝ հաշվի առնելով թիրախային բնակավայրերում հողագործության առկա և հեռանկարային մասնագիտացման ուղղությունները: Ուսումնասիրությունը թիրախել է Սյունիքի մարզի հետևյալ չորս բնակավայրերը՝ Կոռնիձոր, Վաղատուր, Ներքին Խնձորեսկ և Խոտ:

Ուսումնասիրության խնդիրներն են.

  • Ուսումնասիրել թիրախային բնակավայրերում առկա արտադրական ռեսուրսներն ու հզորությունները, արտադրության մոտեցումները և դրանց արդյունավետությունը, արտադրանքի ծավալների ընդլայնման հնարավորությունները, արտադրանքի մրցունակությունը ներքին շուկայում, արտադրության գործընթացների բարելավման և կառավարման միջոցով արտադրանքի մրցունակության բարձրացման հնարավորությունները:
  • Վերլուծել ընտրված արժեքային շղթաներում արտադրանքի շուկայահանման ներուժն ու ուղիները, իրացման ուղղություններն ու հնարավորությունները (ներառյալ՝ Սյունիքի մարզի և Սյունիքի մարզից դուրս մեծածախ և մանրածախ ցանցեր, վերամշակողներ, Սյունիքի մարզում այլ ինստիտուցիոնալ գնորդներ, ներմուծման փոխարինման հնարավորությունները):