NEWSARM

Հանդիպում-քննարկում՝ երկարաժամկետ համագործակցության հաստատման նպատակով

Հուլիսի 19-ին և 21-ին «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հանդիպում-քննարկում ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, Գորիսի, Սիսիանի, Ստեփանավանի, Տաշիրի տարածքային ՄՍԾ-ների, ՄԿՈՒ հաստատությունների և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպում-քննարկման նպատակն էր ներկայացնել ՄԱՎԵՏԱ ծրագիրը, քննարկման միջոցով պարզել հրավիրված կառույցների կողմից իրականացվող ծրագրերի թիրախային կազմն ու այդ թիրախի հետ աշխատելու մարտահրավերները և քննարկել հնարավոր համագործակցությունը։ Հանդիպման մասնակիցներն ողջունեցին ծրագրի իրականացումը, հանդես եկան առաջարկներով և համագործակցության ու համատեղ գործողություններ իրականացնելու հետաքրքրություն հայտնեցին։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: