NEWSARM

Հանդիպում «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի պոտենցիալ շահառուների հետ

Ս.թ. ապրիլի 27-29-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի ներկայացուցիչներն անհատական հանդիպում-քննարկումներ են ունեցել Լոռվա մարզի Դեբետ, Եղեգնուտ և Մարգահովիտ բնակավայրերի պոտենցիալ շահառուների հետ, ինչպես նաև Դեբետ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանի հետ :

Հանդիպումների նպատակն էր անհատապես ծանոթանալ պոտենցիալ շահառուների հետ, լսել նրանց գաղափարները և քննարկել տվյալ բնակավայրերում կայուն զբոսաշրջության խթանման հեռանկարները և հնարավորությունները:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՌԶԳ ՀԿ և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: