NEWSARM

Հայաստանում նշվեց Անասնաբույժի միջազգային օրը

2019 թվականից, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանում պետական մակարդակով նշվում է «Անասնաբույժի միջազգային օրը» : Այս տարի, այդ օրը անցկացվեց ապրիլի 29-ին, «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» խորագրով համաժողովի շրջանակներում: Հատկանշական է, որ մեր երկրում անասնաբույժի միջազգային օրը այսուհետ նշվելու է ապրիլի վերջին ուրբաթ օրը, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված լրացումները:
Համաժողովին մասնակցում էին 200-ից ավել անասնաբույժներ, սննդամթերքի անվտանգության, առողջապահության, կրթության ոլորտի մասնագետներ, պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արտասահմանյա հյուրեր: Համաժողովի ընթացքում հնչեցին ողջույնի և շնորհավորանքի ուղերձներ, անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և մեկ առողջության վերաբերյալ ելույթներ:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ոլորտի մի շարք երախտավորների հանձնել են շնորհակալագրեր բարեխիղճ աշխատանքի և մասնագիտությանը նվիրվածության համար: