HomePageARM, NEWSARM

«Կանաց տնտեսական հզորացում» և «Կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկում»

2021 թ. օգոստոսի 18-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» ծրագրի շրջանակներում  Գեղարքունիքի մարզի շահառու համայնքների անասնապահությամբ զբաղվող կանանց համար իրականացվել է «Կանաց տնտեսական հզորացում»  և «Կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկում» թեմաներով դասընթաց՝համաձայն նախապես մշակված ժամանակացույցի և գրաֆիկի, որը համախմբեց գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց:

«Կանաց տնտեսական հզորացում» թեմայի շրջանակներում ներկայացվեց կանանց դերի ազդեցությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև նրանց առաջնորդական հատկությունների ձևավորման և որոշումներ կայացնելու հմտությունների զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գյուղատնտեսության, մասնավորապես անասնապահության ոլորտում ներգրավված են մեծ թվով կանայք, ովքեր հսկայական ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման ոլորտում:

Դասընթացի երկրորդ հատվածում մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխության վերաբերյալ առկա իրավիճակին և լուծում պահանջող օրհասկան հարցերին՝ մատնանշելով, որ կանայք առավել խոցելի են այս ոլորտի հանդեպ, այդ իսկ պատճառով պետք է կլիմայի փոփոխությունը և կանանց գործունեությունը դիտարկել որպես ամբողջականություն:

Դասընթացն անցավ ակտիվ հարց ու պատասխանի, ինչպես նաև պրակտիկ վարժությունների ձևաչափով: Ավարտին մասնակիցներին հանձնվեցին գյուղատնեսական նվերներ: