NEWSARM

«ԽԵԿ-ի վերարտադրողականության ապահովումը» թեմայով անասնաբույժների վերապատրաստման դասընթաց

Սույն թվականի դեկտեմբերի 14-15-ը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում անցկացվեց «ԽԵԿ-ի վերարտադրողականության ապահովումը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին ծրագրի թիրախային Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից 34 անասնաբույժ և արհեստական սերմնավորման տեխնիկ:

Դասընթացն անցկացրել է Բելառուսի Հանրապետությունից ժամանած անասնաբույժ և «ԲելՎետՖարմա» կազմակերպության ներկայացուցիչը։ Դասընթացավարը ներկայացրեց ԽԵԿ-ի վերարտադրողականության խնդիրները և դրանց տնտեսական հետևանքներն ու կենդանիների վերարտադրողական առողջության պահպանման կարևորությունը, ինչպես նաև մթերատվության վերահսկման մեթոդները՝ սինխրոնիզացիան և արհեստական սերմնավորումը։

Մասնակիցներին ներկայացվեցին բուժման արդիական մեթոդներն ու բուժ միջոցները։ Հանդիպումը հնարավորություն ընձեռեց մասնակիցների համար գործնական կապեր ստեղծել անասնաբուժական դեղորայք և այլ պարագաներ մատակարարող «ԳրալՎետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։