NEWSARM

ԵՄ աջակցության շնորհիվ ներգնա զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ այցելեցին Սյունիք

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն երկու օր տևողությամբ ուղևորություն էր կազմակերպել ներգնա տուրիզմի ոլորտում ներգրավված տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների համար: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ), «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ և այլ գործընկերների կողմից համատեղ և  ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական Միության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից:

Ծանոթագրական ուղևորության ընթացքում տասնյակից ավելի զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ այցելեցին Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում և շրջակա գյուղական համայնքներում զբոսաշրջային ոլորտում ներգրավված և ծրագրի շահառու փոքր և միջին ձեռնարկատերերի, որոնց թվում էին հյուրանոցներ, հյուրատներ և զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող այլ ձեռնարկություններ: Զբոսաշրջության բարձր զբաղվածության սեզոնին ընդառաջ մասնակիցները հնարավորություն ստացան ձեռք բերել նոր գործընկերներ, տեղեկանալ ծրագրի շահառու մի շարք ՓՄՁ-ների  կողմից մատուցվող ծառայություններին, համտեսել տեղի ֆերմերային տնտեսությունների կողմից պարաստված ուտեստներ և խմիչքներ: Այցի ընթացքում զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները ծրագրի շահառուների ու ՌԶԳ խորհրդատուների հետ կիսվեցին փորձով և գաղափարներով, քննարկեցին, թե ինչպես կարելի է բարելավել հյուրընկալության ոլորտում ներգրավված ՓՄՁ-ների գործունեությունը, բարձրացնել այցելությունների թիվը, ինչպիսի միջոցառումներ` տոնավաճառներ, ցուցահանդեսներ, և այլ նախաձեռնություններ կարող են ապահովել զբոսաշրջային հոսք դեպի այս սահմանային մարզ` դրանով իսկ նպաստելով տեղական ՓՄՁ-ների և ընդհանուր տնտեսության զարգացմանը: Հանդիպման ավարտին մասնակիցներն ու կազմակերպիչները գոհունակություն հայտնեցին այցի արդյունքներից, ինչպես նաև հույս հայտնեցին ընդլայնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Պատվիրակության և ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման Նախարարության կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել աշխատատեղերի կայուն հնարավորություններ Հայաստանի Լոռվա, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնի (ՀՀ ՓՄՁ ԶԱԿ) կողմից`«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ, «Արմավիր Զարգացման Կենտրոն» (ԱԶԿ) ՀԿ, «Սպիտակ-Ֆերմեր» (ՍՖ) ՀԿ, և «ՍՅՈՒՆ Խորհրդատվական-կրթական» (Սյուն) ՀԿ հետ համատեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *