NEWSARM

Դասընթացներ ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ֆերմերների համար

Սույն թվականի հունվարի 24-25-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա և Ազատան համայնքների և հունվարի 26-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ֆերմերների համար անցկացվեց դասընթաց  «Կենդանիների առողջության պահպանում ու ԽԵԿ-երի արհեստական սերմնավորման առավելությունները» ու «Կերային մշակաբույսերի բերքատվության բարելավում, կերային մշակաբույսերի սնուցում և կերարտադրություն» թեմաներով։

Դասընթացների ընթացքում ֆերմերներին ներկայացվեցին կենդանիների առողջության պահպանման միջոցառումները, տոհմային ու մթերատու հատկանիշների բարելավման նպատակով օգտագործվող արհեստական սերմնավորման առավելություններն ու արդյունավետ կերարտադրության հիմունքները:

Ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների ձևաչափով մանրամասն անդրադարձ կատարվեց անասնաշենքերում կենդանիների պահվածքի և խնամքի պայմաններին, կերակրմանը, ջրմանը, կանխարգելիչ պատվաստումներին, մակաբույծների դեմ պայքարի անհրաժեշտությանը, մաստիտների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, ինչպես նաև կերարտադրությանն ու կլիմայի փոփոխության պայմաններում կերային
մշակաբույսերի մշակության առանձնահատկություններին։