NEWSARM

«Գյուղատնտեսական մասնագիտություններում գենդերային զգայուն մոտեցումների ներկայացում» թեմայով դասընթաց

Օգոստոսի 14-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի գործընկեր քոլեջների դասավանդողների համար «Գյուղատնտեսական մասնագիտություններում գենդերային զգայուն մոտեցումների ներկայացում» թեմայով դասընթաց:

Դասընթացի նպատակն էր դասավանդողների հետ քննարկել գյուղատնտեսական մասնագիտություններում կանանց ներգրավվածությունը, կանանց մոտիվացնելու հետ կապված խնդիրներն ու գյուղատնտեսական մասնագիտություններում գենդերային զգայուն մոտեցումների կարևորությունը դասավանդման պրոցեսում:

Դասընթացին մասնակցեցին դասավանդողներ՝ ՀՀ Լոռու, Սյունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերի և Երևանի ՄԿՈՒ հաստատություններից: Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան գյուղատնտեսություն 4․0 փոփոխության միտումներին, գյուղատնտեսության ոլորտում կանանց դերին և աշխատաշուկայում կանանց ներգրավվածության մասնաբաժնին:

Դասընթացի ընթացքում մասնակիցները բաժանվեցին 4 աշխատանքային խմբի քննարկելու՝ գյուղատնտեսական մասնագիտություններում կանանց ներգրավման համար անհրաժեշտ քայլերն ու ՄԿՈՒ հաստատությունների կողմից կատարվելիք փոփոխությունները: Դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում:

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: