HomePageARM, NEWSARM

«Բիզնես լուծումներ COVID-19-ի պայմաններում» թեմայով վերապատրաստման դասընթաց

Սույն թվականի մայիսի 4-ից 5-ը Ջերմուկ քաղաքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի շրջանակներում տեղի ունեցավ «Բիզնես լուծումներ COVID-19-ի պայմաններում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ ծրագրերի շահառու կաթ վերամշակող կազմակերպությունների տնօրենների և վաճառքների պատասխանատուների համար:

Հանդիպմանը մասնակցեցին Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերից 16 գործընկեր կաթ վերամշակող կազմակերպությունների 24 ներկայացուցիչ։

Նախաձեռնության նպատակն էր դիտարկել COVID-19-ի պայմաններում բիզնես մարտահրավերները և դրանց հաղթահարման եղանակները, վաճառքի կազմակերպման եղանակները, շուկայում տիրող իրավիճակը և փոփոխությունները, ինչպես նաև ծանոթանալ առցանց վաճառքներ իրականացնելու մեթոդներին։

Դասընթացի շրջանակներում դասընթացավարը անհատական խորհրդատվություն տրամադրեց բոլոր այն վերամշակողներին, ովքեր համավարակի արդյունքում առերեսվել են արտադրանքի իրացման բարդությունների, և առաջարկեց հնարավոր լուծումներ: Քննարկման արդյունքում վերհանվեցին վաճառքի շղթայում առկա խնդիրները և դիտարկվեցին դրանց լուծման ուղիները: