HomePageARM, NEWSARM

Որակի նշանի ստեղծման և դրա գործարկման մեխանիզմների վերաբերյալ քննարկումներ կաթ վերամշակողների մասնակցությամբ

2021թ. հուլիսի 20-ին Երևանում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» ծրագրի շրջանակներում կաթ վերամշակողների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատաժողով՝ ազդարարելով որակի նշանի ստեղծման և դրա գործարկման մեխանիզմների վերաբերյալ քննարկումների սկիզբը:

Աշխատաժողովի առաջին մասն ընդգրկում էր ծանոթացում որակի նշանի ստեղծման ընդհանուր աշխատանքներին, հնարավոր խնդիրներին և դրանց լուծմներին:

Երկրորդ մասի ընթացքում ձևավորվեցին աշխատանքային խմբեր՝ որակի ստանդարտների հաստատման, կանոնակարգի ձևավորման և հաղորդակցման ռազմավարության մշակման ուղղություններով:

Միջոցառումն ամփոփվեց հետագա աշխատանքի ճանապարային քարտեզի մշակմամբ և ժամանակացույցի սահմանմամբ:

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության և Շվեցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից: