3ratrategyARM

ՀՀ-ում ձկնաբուծութան ոլորտի հետազոտություն և զարգացման հեռանկարների վերհանում

Պատվիրատու՝ Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամ (ՀԳՏՏԶՀ)

Նախագիծը ներառում էր համապարփակ ուսումնասիրություն Հայաստանում ֆերմերային թարմ ձկների արտադրության և վերամշակման օբյեկտների վերաբերյալ՝ ընդգրկելով ինչպես Երևանը, այնպես էլ բոլոր մարզերը։ Ուսումնասիրության նպատակն էր գնահատել ձկնաբուծության ոլորտի ներկա իրավիճակը, բացահայտել համակարգային խնդիրներն ու հնարավորությունները և մշակել ռազմավարական ուղենիշներ՝ ոլորտի արդյունավետությունն ու մրցունակությունը միջազգային շուկաներում բարձրացնելու համար։ Հետազոտության շրջանակում հավաքագրվել են առաջնային տվյալներ ֆերմերային ձկնարտադրության արժեշղթայի ավելի քան 140 շահագրգիռ կողմերից՝ Հայաստանի բոլոր մարզերից։ Նրանց թվում էին ձկնաբուծական տնտեսություններ, վերամշակող ձեռնարկություններ, արտահանող և ներմուծող կազմակերպություններ, մանրածախ առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, արտադրական մատակարարներ, ինչպես նաև ոլորտի անկախ փորձագետներ։

Վերլուծության արդյունքում ստացվել է համապարփակ պատկեր ձկնաբուծության ոլորտի հիմնական մարտահրավերների, զարգացման ներուժի և շուկայի հնարավորությունների մասին։ Դրա հիման վրա ներկայացվել են գործնական և կիրառելի առաջարկություններ՝ ոլորտի շարունակական զարգացման, արժեշղթայի արդյունավետության բարձրացման և արտահանման խթանման ուղղությամբ։