Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով:
- Ծրագիրը հիմնված է ներառական շուկայական համակարգերի զարգացման (IMSD) սկզբունքների վրա, այն է՝ անասնապահության ոլորտում ներգրավված ուղղակի շահառուների կարողությունների զարգացման շնորհիվ իրականացնել ծառայությունների կայուն մոտեցում և համակարգային փոփոխություններ:
- Սույն ծրագրի թիրախում են Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի անասնապահությամբ զբաղվող 70 գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունները, կաթի և մսի արժեշղթաների դերակատարները և տեղական ինքնակառավարման մարմինները:
- Ծրագրի նպատակն է նպաստել 140 տեղական դերակատարների (մասնավոր և հանրային) կարողությունների զարգացմանը, շուկայի մասնակիցների և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ու կապերի ամրապնդմանը՝ կայուն և ներառական ծառայությունների մատուցման ու համակարգային փոփոխության միջոցով:
- Ծրագիրը կանդրադառնա նաև համընդհանուր թեմաներին, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, կլիմայի փոփոխությունը, գենդերային հավասարությունը, ինչպես նաև խոցելի խմբերի (կանանց գլխավորությամբ տնային տնտեսություններ, հաշմանդամներ, ազգային փոքրամասնություններ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչություն և այլն) կարիքներին: